«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Այս խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները

Այս խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները
16.11.2022 | 07:30

Ընդդիմության՝ ԱԺ աշխատանքներին մասնակցությունը վերսկսելու որոշումը քաղաքական է և թելադրված է Հայաստանում ձևավորված քաղաքական իրողություններով:
Ընդդիմադիր երկու խմբակցություններում ընդգրկված են երիտասարդ ու լուրջ մարդիկ, վառ անհատականություններ, որոնք կուսակցական չեն և ունեն մասնագիտական բարձր որակավորում:


Քաղաքական գրագետ հաշվարկի և ճիշտ վարքաբանության պարագայում նրանք կարող են ունենալ լավ քաղաքական հեռանկար:
Իմ խորին համոզմամբ, այս խորհրդարանն այլևս լեգիտիմ չէ, չի արտահայտում ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, ի զորու չէ քաղաքական առարկայական ու բովանդակային քննարկումների հարթակ լինել, հետևաբար, ունի կարճ կյանք:
Անկախ այդ որոշման նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքից, ես հարգում եմ ընդդիմադիր երկու խմբակցությունների այս որոշումը:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 10532

Մեկնաբանություններ